Զգուշացում Փաշինյանին Արցախից

րցախի Ազգային ժողովը նախօրեին չափազանց կարևոր արտահերթ նիստ է գումարել, հայտարարությամբ դիմել Հայաստանի իշխանություններին, որպեսզի հանկարծ թույլ չտան Բրյուսելում կայանալիք Ալիևի հետ հանդիպմանը հակահայկական գործողություններ։ Երեկ էլ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, մեկնաբանելով արցախյան հիմնախնդրի առջև ծառացած խնդիրները, հայտարարել է, թե Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ չի կարծում, թե Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի։

- Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է, սա գիտակցում են և՛ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, և՛ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների։ Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն լուծումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում, իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում և պետք է տեղի ունենա ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա,- ասել է Արթուր Թովմասյանը։

Բնականաբար կեղծ կլինի այն պնդումը, թե Արցախի իշխանությունները չեն հասկանում, թե ինչ վտանգների առջև են կանգնած։ Ընդհակառակը նրանք հրաշալի գիտակցում են, թե ո՞ւր կարող է տանել Հայաստանը իշխանությունների ապիկար և դավաճանական գործողությունները և փորձում են այսպիսի հայտարարություններով կանխել վտանգավոր զարգացումները։

- Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում և այդ համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռակողմ միասնությունը,- նշել է Արթուր Թովմասյանը։

Ըստ էության, Արցախի իշխանությունները մնացել են միայն բացառապես Հայաստանի հանրության անվտանգության երաշխիքների հույսին, և այս հայտարարությունը, ոչ այլ ինչ է, քան ընդամենը հոգու ճիչ, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը կարողանան տեր կանգնել Արցախին, այլապես փաշինյանական իշխանությունը ցանկանում է ամեն ինչ անել որպեսզի վնասի Արցախի շահերին։

Վահե Կիրակոսյան

Ավելին

դիտվել է 1253 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները