Օր 44. Ի՞նչ է տեղի ունեցել վերջին ժամերին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հետաձգում է Կիևին ժամանակակից մարտական տանկեր մատակարարելու որոշումը՝ չնայած գերմանացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ճնշմանը:
***

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը։

Նոր փաթեթում ներառված են գործարարներ, լրագրողներ, զինվորականներ։ Պատժամիջոցները ներառում են նաև ՌԴ-ից ածխի ներկրման արգելք, ինչպես նաև արգելվում է Ռուսաստան զենքի մատակարարել։
***

Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ամփոփում՝ ՌԴ ՊՆ-ից.

▪️Նեոնացիստները Խարկովի բնակելի թաղամասերում ահաբեկչական գործողություններ են իրականացրել՝ օգտագործելով ականանետեր։ Նրանք կրակել են խաղաղ բնակիչների ավտոմեքենաներ վրա, որոնք փորձում էին ինքնուրույն մեկնել Ռուսաստան։ Արդյունքում կան վիրավորներ։

➖Ուկրաինան հայտարարել է 10 հումանիտար միջանցքի մասին, սակայն դրանցից ոչ մեկը դեպի Ռուսաստան չէ։

▪️Օրվա ընթացքում ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, Լուգանսկից և Դոնեցկից։

▪️Ռուսաստանը կոչ է անում օտարերկրյա պաշտոնյաներին ձեռնպահ մնալ Ուկրաինայում հումանիտար հարցերի վերաբերյալ չհիմնավորված հայտարարություններից։

▪️Ռուսաստանը մարտի 2-ից ավելի քան 9,5 տոննա մարդասիրական բեռ է առաքել Ուկրաինա, իրականացվել է 767 մարդասիրական ակցիա։
***

Ռուսաստանը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել իր լիազորությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդում

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը՝ ասելով, որ Ռուսաստանը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու մասին բանաձեւի ընդունումն անօրինական և քաղաքական դրդապատճառներով քայլ է համարում։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել էր Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին։
Բանաձևին կողմ էր քվեարկել 93 պետություն, այդ թվում՝ Թուրքիան։
Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը։
***

Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն առաջիկա օրերին կամ տեսանելի ապագայում կհասնի իր նպատակներին կամ կավարտվի բանակցությունների միջոցով, ասել է Պեսկովը Sky News-ին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ

▪️Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներից մեկը երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի կանխումն է։

▪️Ռուսաստանն ի սկզբանե երբեք չի հարվածել Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին։

▪️Ռուսաստանը Մարիուպոլում և Բուչայում կատարվողի բազմաթիվ վկաներ ունի, ովքեր խոսել են ուկրաինական ազգային գումարտակների սարսափելի գործողությունների մասին։

▪️Ուկրաինայում հատուկ գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով։ Դա կախված է ուկրաինական դիրքորոշումից և ՌԴ-ի պայմանների հետ համաձայնությունից։
***

ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել Ռուսաստանին արտոնյալ առևտրային կարգավիճակից զրկելուն և ռուսական նավթի ներկրման արգելքին: Այս մասին գրում է New York Times-ը:
Ըստ ԱՄՆ Սենատի կայքի՝ քվեարկությունն անցել է միաձայն՝ արգելքի ընդունումը հավանություն է տվել երկու կուսակցությունների բոլոր 100 սենատորներին։

Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը։

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները