Մեր նպատակն արդյունավետ ու արդիական ավիաընկերություն ստեղծելն է, և հասնելու ենք այդ նպատակին. Անանյան

FlyONE Armenia ընկերությունն ընդլայնում է ոչ միայն իրականացվող չվերթների աշխարհագրությունը, այլև՝ քանակը։ Դա վերաբերում է նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող չվերթերին։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար, սա միայն շուկայավարական խնդիր չէ: ՌԴ-ում են ապրում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնց հայրենիքի հետ կապի միակ շոշափելի հնարավորությունն է»,- ասել է FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված համաժողովին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ FlyOne Armenia ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2021 թվականին։ Ընկերության փիլիսոփայությունը հասանելի ավիացիոն ծառայությունների մատուցումն է մեր ուղևորներին, մեր քաղաքացիներին ու Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկներին։ Ընկերության օդանավային պարկում Airbus A320 տեսակի ժամանակակից օդանավեր են։

«Իհարկե, մեր աշխատանքը չէր ունենա այն արագությունն ու արդյունավետությունը, եթե մեր կողքին չլինեին մեր մոլդովացի գործընկերները՝ FLYONE ընկերությունը, որոնց կարողություններն ու փորձը մեծապես նպաստում են հայկական ազգային ավիաընկերություն ունենալու մեր նպատակի իրականացմանը»,-ընդգծել է ընկերության խորհրդի նախագահը՝ նշելով, որ FlyONE Armenia-ի գործունեության մեկնարկը միջազգային ավիացիոն մամուլը բնութագրեց որպես խիզախում, քանի որ ավիացիոն շուկան չէր հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի ցնցումներն ու դժվար էր կանխատեսել համավարակով պայմանավորված արգելքների վերջը։

«Այսօր ես չէի ցանկանա խոսել անորոշություններով լի ներկայի մասին, այլ խորհել, թե ինչ պետք է անենք, որպեսզի ավիացիոն ոլորտում գործակցությունը մնա օրինակելի»,- նշել է Արամ Անանյանը՝ ներկայացնելով ընկերության գործունեությունը, հեռանկարային ծրագրերը, ապա՝ պատասխանել ներկաների հարցերին։

2022թ. ապրիլի 8-ին Միջազգային գործերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում կազմակերպել են «Հայաստան և Ռուսաստան. Դաշնակցային փոխգործակցության 30 տարի» քաղաքագիտական կլոր սեղանը: Միջոցառումը տեղի է ունեցել «Լորիս-Մելիքով» բանավեճի ֆորումի շրջանակներում և նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին: Միջոցառմանը, որը մեկնարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հղած ուղերձների հրապարակմամբ, մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտակրթական և հետազոտական հաստատությունների վերլուծաբաններ, տնտեսության իրական հատվածի և Մոսկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայ և ռուսաստանյան քաղաքագետները, գործարարները և հասարակական գործիչները երեք նստաշրջաններում քննարկել են Հարավային Կովկասում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 10-ից հետո, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, համաշխարհային և տարածաշրջանային նոր իրավիճակում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը ԵԱՏՄ շրջանակներում:

 

Միջազգային գործերի ռուսաստանյան խորհուրդը ՌԴ հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկն է, որի գործունեությունը ուղղված է խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համաձայնության ամրապնդմանը, միջազգային հակամարտությունների կանխարգելմանը և ճգնաժամերի կարգավորմանը: Խորհուրդը ստեղծվել է 2010 թ. փետրվարի 2-ին` համաձայն Ռուսաստանի նախագահի կարգադրության: Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, նախագահը` 1998-2004 թթ. ՌԴ արտգործնախարար, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Իգոր Իվանովը, գործադիր տնօրենը` Անդրեյ Կորտունովը: Խորհրդի հիմնադիրներն են ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը, Ռուսաստանյան գիտությունների ակադեմիան, Արդյունաբերողների ու գործարարների ռուսաստանյան միությունը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. ապրիլի 3-ին: Այն վերկուսակցական համախմբում է, որը միավորում է հիմնականում նոր սերնդի հայ քաղաքագետների, իրավաբանների, լրագրողների և գործարարների, ինչպես նաև Հայաստանի բարեկամների: Կազմակերպության նախագահը հասարակական-քաղաքական գործիչ Յուրի Նավոյանն է, իսկ համանախագահները` հայագետ, ռուսաստանյան նախկին սենատոր Ռաֆայիլ Զինուրովը և հասարակական գործիչ, գործարար Գոռ Կարախանյանը: Քաղաքագիտական այս համաժողովը Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ միջոցառումն է: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ կազմակերպությունները այս տարվա ապրիլի 1-ին գործընկերությունն ամրագրել են համաձայնագրով, որը ստորագրել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»
Ամենաընթերցվածները