Ի՞նչ են հայտնել Զելենսկու գրասենյակից

Ռուսաստանի հետ պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը, որի ընթացքում կանոնավոր ռազմական բախումները «երաշխավորված են»։ Այս մասին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Արեստովիչը նշել է, որ եթե ռուսական օկուպացիոն զորքերը գրավեն Դոնբասը դրա վարչական սահմաններում, ապա Ուկրաինան խաղաղության պայմանագիր չի կնքի Ռուսաստանի Դաշնության հետ։

«Այս պայմաններով խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, պատերազմը կշարունակվի»,- ասել է Արեստովիչը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Դոնբասը չի ազատագրվել «միլիմետր առ միլիմետր»։ Ընդ որում, պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը։

«Այս պատերազմը վերջինը չէ Ռուսաստանից: Ինչպես Իսրայելը և արաբները հինգ մեծ պատերազմների միջով անցան, մինչև հասկացան, որ այս մեթոդները չեն աշխատում, և պետք է անցնել ուրիշներին: Այդպես կլինի մեզ հետ: Չգիտեմ՝ հինգ ռազմական բախում կպահանջվի՞, բայց մինչև 2035 թվականը մի քանի ռազմական բախումներ երաշխավորված են: Դա նշանակում է բախում յուրաքանչյուր երկու, և հնարավոր է հինգ տարին մեկ, և խոշոր բախումներ յուրաքանչյուր յոթից ութ տարին մեկ», — ասել է Արեստովիչը:

Նա կարծում է, որ ավելի լավ է ուկրաինացիները, որոնք պատրաստ չեն մշտական բախումների, ժամանակավորապես լքեն երկիրը։

«Նրանց, ովքեր պատրաստ չեն դրան, ովքեր հիմա գոռում են, թե ինչպես ապրել և մեծացնել երեխաներին, այլ երկիր տեղափոխվելու կարիք ունեն: Այստեղ նոր Իսրայել է: Միայն մասշտաբներն են ավելի կտրուկ և սարսափելի: Ով պատրաստ չէ, կա Իսպանիա և շատ այլ երկրներ: Գնացեք այնտեղ, եթե պատրաստ չեք»,- ավելացրել է Արեստովիչը։

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները