ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բանակը ոչնչացրել է С-300 հրթիռային համակարգը: Այս մասին տեղեկացնում է BBC լրատվամիջոցը հղումով ՌԴ ՊՆ-ին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ՝ ապրիլի 10-ին, Դնեպրոպետրովսկի հարավային ծայրամասում գտնվող «Կալիբր» հրթիռները «ոչնչացրել են Ս-300 դիվիզիայի սարքավորումները, որոնք թաքնված էին եվրոպական երկրներից մեկի կողմից Կիևին մատակարարված անգարում, այդ թվում՝ 4 S-300 արձակման կայան և մինչեւ 25 անձնակազմ»։
Ուրբաթ օրը Սլովակիայի իշխանությունները հայտարարեցին С-300 համալիրներն Ուկրաինային փոխանցելու մասին։
«Սլովակիան կտրականապես հերքում է, որ Ուկրաինայում ոչնչացվել է S-300 պաշտպանական համակարգը: Սա կեղծիք է: Պաշտոնապես հաստատված է Ուկրաինայի կողմից»,- Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը ապրիլի 10-ի երեկոյան թվիթերում գրել է: