ՀՀ մարզերում ձյուն է գալիս. ԱԻՆ-ը տեղեկացնում է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։