Ընդվզման ալիքն ուժգնանում է, իշխանությունների անհանգստություններն՝ առավել ևս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար:

Ի մասնավորի, սոցիալական ցանցերում գրառումներ էին կազմակերպել, թե մարդկանց փող են բաժանել հրապարակ բերելու համար, թե մարզերից հավաքել են տարբեր մարդկանց, որոնք իբր նույնիսկ չգիտեին, թե ինչի համար էին գալիս, թե հանրահավաքը կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան օգնությամբ ու նույնիսկ ֆինանսական օգնությամբ և այլն, և այլն: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանություններն էլ հիանալի գիտեն, որ այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի, պարզապես չեն կարողանում մերվել այն մտքի հետ, որ իրենց վարկանիշը և աջակցությունը մեծ անկում է ապրել, իսկ հականիկոլական արշավը, որը գնահատվում է որպես փրկության արշավ, գնալով մեծ թափ է ստանում, ուստի դիմել են իրենց հոգեհարազատ մեթոդին՝ ակնհայտ ստին:

Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, հաշվի առնելով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի ու նրա պատգամավորների ելույթները խորհրդարանում, որոնք առավել ակնհայտ էին դարձնում Հայաստանին ու Արցախին սպասվող նոր փորձանքները, ինչպես նաև դրա հետ կապված ընդվզման ալիքի ուժգնացումն ու, անկախ կուսակցական և անձնական մոտեցումներից, բավական մեծ կոնսոլիդացիայի և նոր՝ առավել հուժկու հանրահավաքների հավանականությունը, իշխանության «վերին էշելոններից» հանձնարարական է իջեցվել՝ այս օրերին առավել մեծ թափով վարկաբեկման արշավ սկսել ընդդիմադիրների դեմ և մանիպուլյացիոն նոր թեզեր շրջանառել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
դիտվել է 69 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները