Ալիևն իր բարկությունն է հայտնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բողոքն ու բարկությունն է հայտնել այն մասին, որ իրենց կողմից «Բայրաքթարների» օգտագործումը միջազգային հանրությունը սվիններով ընդունեց, մինչդեռ Ուկրաինայում նույն այդ անօդաչու թռչող սարքին «հրեշտակ» են անվանում, գրում է ura.ru-ն։
«Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր էինք գործածում, օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենք», իսկ հիմա ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ նույն անօդաչու սարքին «հրեշտակ» են անվանում։ Սա նշանակում է երկակի ստանդարտներ, իսկ դա անարդարություն է մեր նկատմամբ։ Սա է իրականությունը»,- ասել է Ալիևը։