ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ռուսական բանակը Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի տարածքում շրջափակման մեջ է վերցրել Եվրամիության տարբեր երկրներից և Կանադայից ժամանած և ուկրաինական բանակի շարքերում կռվող շուրջ 400 վարձկանների: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:
«Գերի հանձնված ուկրաինացի զինծառայողների տվյալներով «Ազովստալի» տարածքում շրջափակման մեջ են հայտնվել ավելի քան 400 վարձկաններ, նրանց մեծ մասն Ուկրաինայից և ԵՄ տարբեր երկրներից են», — նշել է ՌԴ ռազմական գերատեսչությունը:
Այս պահին ՌԴ բանակայինները 6 տարբեր լեզուներով նրանց հետ ռադիոկապի միջոցով բանակցություններ են վարում: «Հետագա դիմադրության դեպքում բոլորը կոչնչացվեն», — հայտարարել է ՊՆ-ն: