Ոստիկանությունը Երևանում կանխել է վենդետան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ մայրաքաղաքում կանխել են մինչև ատամները զինված «գողական ռազբորկան», որն ավելի շատ վենդետա էր լինելու:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնում՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, այնուհետև նրան միացած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ Անդրանիկ Ներսիսյանը և իր շրջապատի անձինք համոզված լինելով, որ Ա. Ներսիսյանի նկատմամբ այս տարվա մարտի 7-ին ատրճանակով կրակոցներն արձակել են քրեական աշխարահում հայտնի «Կաբել» մականվամբ 53-ամյա Արթուր Բարսեղյանի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ա. Ներսիսյանը հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահարներ, ատրճանակներ, նռնակներ, զրահաբաճկոններ, որից հետո վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ սպանելով Ա. Բարսեղյանին: Փաստի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 223 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 23.1 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական գործեղությունները Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ գլխավորել են Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները:

Ապրիլի 15-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Երևանի բնակիչ, 26-ամյա Ա. Ներսիսյանի Մալաթիա-Սեբաստիա վարչակա շրջանում գտնվող բնակարանում, որտեղ հայտնաբերվել են խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, «Sig sauer» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփով և 7 հատ փամփուշտովներով, «Բերետա» տիպի ատրճանակ՝ փամփշտատութով և 7 հատ փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի դանակ, «Ակուլա» գրառմամբ հրացանի նմանվող առարկա, 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ (ատմիչկաներ), 2 թափանցիկ անոթներ սնդիկանման նյութի պարունակությամբ:

Նույն օրը՝ առավոտյան, ապօրինի կերպով զենք, զինամթերք, թմրամիջոցներ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորվախ 5.6մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 9 հատ փամփուշտներով:

Ոստիկաններն ու քննիչները դատարանի որոշմամբ խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ,, 40-ամյա Արկադի Ղազարյանի բնակության վայրին պատկանող շենքի դիմաց գտնվող ավտոնակում, որտեղ հայտնբերել են 1 հատ «386-136-72Տ» գրառմամբ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «9-66 է» տիպի նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակի նմանվող սև գույնի իր «91-4-15» գրառմամբ, 1 հատ նռնակի պայթուցիչ «ՈՒ-515Մ 583, 3-14» գրառմամբ, 5 հատ կաթոցիչ՝ մոխրացած հետքերի պարունակությամբ և 1 հատ մահակ:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Մալթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Գևորգ Դանիելյանի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 50 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինչպես նաև վերջինիս «Ինֆինիտի» 35871 ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «MP654K, cal 4.5 mm, Made in Russia Baikal 4.5մմ » գրառումներով գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ մեկ փամփշտատուփով: Երևանի բնակիչ, 31-ամյա Ավետիք Ավետիսյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են 13 հատ բանալիներ, փական բացելու համար հարմարեցված գործիքներ, 18 հատ 6.35 մմ տրամաչափի, 10 հատ 7.62մմ տրամաչափի, 18 հատ 5.45մմ տրամչափի, 50 հատ X super գրառմամբ, 9.7մմ տրամաչափի 2 հատ, 9մմ տրամաչափի 3 հատ,«94270» գրառմամբ 1 հատ,«45GAPSPEER» 1 հատ, «auto-R100z225» գրառմմաբ 1 հատ փամփուշտներ, մեկ հատ խլացուցիչի նմանվող ինքնաշեն 17սմ երկարությամբ 6.3սմ տրամաչափով երկաթյա ձող: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. և Վ. Ներսիսյանները, Ա. Ղազարյանը, Ա. Ավետիսյանը, Գ. Դանիելյանն ու Տ. Ղարիբյանը ձերբակալվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենաընթերցվածները