Ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է կանխատեսվում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: