«Team Telecom Armenia», «PicsArt», «ServiceTitan», «SADA» ընկերությունների, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ղեկավարները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի կազմում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։ Պատվավոր խորհրդի կազմում են «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «ServiceTitan» ընկերության նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և «SADA» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։

Պատվավոր խորհրդի ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացին և հանրայնացմանը Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հայ հասարակության կյանքում դասական երաժշտությանն առավել մեծ տեղ հատկացնելու ձգտումներին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ դասական երաժշտությունն առանցքային դեր ունի հանրության կյանքում. «Այն դաստիարակում է, կրթում, դրական լիցքեր հաղորդում։ Եվ շատ կարևոր է, որ բարձր արվեստի տարածման կարևորագույն գործին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են նաև մեր երկրում գործունեություն ծավալող և աշխարհում հայտնի կազմակերպություններ, որոնք նաև իրենց ջանքերը կներդնեն հայկական կատարողական արվեստն ու կոմպոզիտորական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու գործում»։  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր արվեստի զարգացման գործում կարևոր դեր են կատարել հովանավորներն ու արվեստասեր հասարակությունը: Այսօր ակնհայտ է մեր հասարակությունում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճը: Վստահ եմ՝ այս խորհրդի ձևավորումն ու դրա հետագա քայլերը կնպաստեն սիմֆոնիկ նվագախմբի համերգային աշխարհագրության ընդլայնմանը Հայաստանում և արտասահմանում: Հատկանշական է նաև, որ այս նախաձեռնությանն են միացել հայկական արմատներ ունեցող տեխնոլոգիական հսկաները, որոնք արդեն ունեն համաշխարհային ճանաչում։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս խորհրդի նախագահությունը»։

«PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ խորհրդի անդամներն իրենց առաջարկներով և մասնագիտական փորձով կաջակցեն նվագախմբին դասական երաժշտությունը դարձնել հասանելի ամբողջ աշխարհին ու մեծ լսարանների։ Նա նաև հույս հայտնեց, որ շատ շուտով ականատես կլինենք արդյունքների։

«ServiceTitan»-ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանի կարծիքով՝ ՏՏ համայնքի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի զարգացման, այլև մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանման և աշխարհին ներկայացման համար՝ այդ գործում անգամ սահմանելով միջազգային չափորոշիչներ։ Նա հայտնեց նաև մեր ներուժի առաջընթացի նկատմամբ հավատի մասին։

 
 
 
 
 
 
 
դիտվել է 52 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները