Ամենացածր գինը 6 դրամ է. Ռուբլու փոխարժեքը՝ այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 464.15 դրամ: Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 466 դրամ է, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 471 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքն էլ կազմում է 5․31 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 6 դրամ է։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը 498.35 դրամ է, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 511 դրամ։