Տագնապ է հայտարարվել
Ապրիլի 19-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և երթով զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։
ՀՀ պաշտպանության նախարարություն