Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (կիրակի): Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է, այն աշխատանքային է։ Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (երկուշաբթի): Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, օրն աշխատանքային է: Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է: Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (շաբաթ):