Նոր տեղեկություններ՝ վերջերս գերեվարված հայ զինծառայողի մասին

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեն տեղյակ է ապրիլի 23-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ կապված միջադեպի մասին, Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսություն է ընթանում։ Այս մասին 24News-ին ասաց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով գերեվարված զինծառայողի դեպքին։

«Մեր հարցումները, մեր համապատասխան երկխոսությունը վարում ենք ներգրավված իշխանությունների հետ, այս պահին դրանից ավել որևէ լուր չենք կարող հայտնել», — նշեց Ամատունին։

Հիշեցնենա՝ ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովի կապը N զորամասի հետ: «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», — նշվում էր հաղորդագրության մեջ:

«Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հրապարակայնացնելու այլ տեղեկատվություն չունեն։ «Կարող եմ միայն ասել, որ տեղյակ ենք դեպքի մասին։ Եվ համապատասխան իշխանությունների հետ վարում ենք երկխոսություն», — նշեց նա։

Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ այլ գերիներին, ապա Ամատունին ասաց, որ ապրիլին է հարազատների և նրանց միջև տեսաուղերձների, նամակների փոխանակում եղել։ «Մեր հերթական տեսակցությունը եղել է ապրիլի սկզբին։ Մենք տեսակցել ենք նրանց, որոնց գերեվարումը հաստատված է եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եվ ինչպես սովորաբար մեր պարբերական այցելությունների շրջանակներում, այնպես էլ վերջերս տեսաուղերձներ փոխանակելու, զանգելու, նամակ գրելու հնարավորություն տրվել է բոլորին», — եզրափակեց «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

  
դիտվել է 581 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները