ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։ Ակնհայտ է, որ ժողովրդական ալիքն օրավուր մեծանում է և առաջիկայում տրամաբանորեն կարող է նաև հանգեցնել իշխանափոխության․ այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

«Օրինաչափ է, որ Հայաստանում ծավալվող այս իրադարձություններին ակտիվ հետևում և անդրադառնում է նաև ադրբեջանական մամուլը։ Իրենց հրապարակումներում նրանք Հայաստանի ընդդիմությանը ներկայացնում են որպես «ռևանշիստներ», էականորեն նվազեցնում են տարաբնույթ ակցիաների մասնակիցների թիվը, այդ ակցիաների ազդեցությունն ու կարևորությունը, քննադատում և հեգնում են կազմակերպիչներին, նշում, որ ցուցարարների նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, որպեսզի այդ կերպ վերջինիս թույլ չտան խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ամենայն մանրամասնությամբ վերլուծելով ու նկարագրելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները՝ լրագրողները հանգում են հետևության, որ Հայաստանի բնակչության զգալի մասը չի աջակցում «ռևանշիստներին» և իբր այս ամենից «փողոցային հեղափոխության նույնիսկ հոտ չի գալիս»։

Ադրբեջանական իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող մամուլի նման հակակրանքը Հայաստանի ընդդիմության և, հակառակը, զուսպ հանդուրժողականությունն իշխանության հանդեպ առնվազն տարակուսելի է և հարցերի տեղիք է տալիս:

Այս իմաստով հետաքրքրական է նաև ռուսական դաշնային լրատվամիջոցների անտարբերությունը, լռությունը հայաստանյան իրադարձությունների նկատմամբ։

Համոզմունքս ամրապնդվում է, որ մեր հանրությանը հուզող մտահոգությունները և կասկածները վաղ թե ուշ պետք է անաչառ քննության առարկա դառնան, ստուգվեն ու փարատվեն»,-նշել է նա։

դիտվել է 1282 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները