Բաթում քաղաքում բացվել է «Արմաթ» լաբորատորիա

Փետրվարի 2-ին Վրաստանի Հանրապետության Բաթում քաղաքում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Այն տեղադրվել է Բաթումում հայ համայնքի մշակութային կենտրոնում։ Բացման արարողությանը ներկա էին աշխատանոցի ապագա սաները և նրանց ծնողները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Нет описания.

«Այս օրերին Երևանում իրականացվում է Բաթումի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարի վերապատրաստումը և մեկ շաբաթից դասընթացները կմեկնարկեն։ Այս պահին ցուցակագրվել է շուրջ 45 երեխա։ Ամռանը լավագույն 8 երեխաները կհաճախեն «Արմաթ» տեխնոլոգիական ճամբար և կշփվեն Հայաստանի մարզերի իրենց հասակակիցների հետ։ Լաբորատորիան ներդրվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ», - նշեց «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Մենք կարևորում ենք «Արմաթ» կրթական մոդելի տարածումը՝ այն տարածքներում, ուր գործում են հայկական համայնքներ, և հատկապես՝ այն հատվածներում, որոնք պատմական համայնքներ չեն։ Հուսանք, Վրաստանում մեր գործընկերների հետ  կշարունակենք ակտիվ համագործակցությունը», - նշեց «Արմաթ» կրթական ծրագրի արտահանման գծով մասնագետ Շաղիկ Հովսեփյանը։

ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ։  «Արմաթ» աշխատանոցներ բացվեցին Հնդկաստանում։ Այժմ ընթանում է Բանգլադեշում աշխատանոցի տեղադրման գործընթացը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պարբերաբար հյուրընկալում է գործընկեր պետությունների աշխատանքային պատվիրակություններ՝ ներկայացնելու «Արմաթ» կրթական մոդելն ու նպաստելու վերջինիս տարածմանը։

Нет описания.

Հիշեցնենք, որ ներկա պահին գործում է 620-ից ավել «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Շուրջ 16000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։

ԱՏՁՄ  հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

բջջ.՝ +374 77 138 938

էլ-փոստ՝  [email protected]

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի Ալլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժած Ուկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործման Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. Պեսկով Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ Փաշինյան Schiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով
Ամենաընթերցվածները