«Շենգավիթ» ԲԿ-ում մահացած հղի կնոջ հարազատները մահվան միակ մեղավոր են համարում բժիշկներին

«Շենգավիթ» ԲԿ-ում ապրիլի 7-ին մահացած 40-ամյա Վիկտորիա Նուրբեկյանի հարազատները չեն կարողանում համակերպվել կորստյան ծանր վշտի հետ, քանի որ վստահ են, որ մահվան միակ մեղավորը հիվանդանոցի բժիշկներն են:

 

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Վիկտորիայի եղբայրը՝ Նորբեթը, ասաց. «Իմ ցավը շատ մեծ է։ 2009թ. 25 շաբաթական հղիության մեջ գտնվող քրոջս մոտ սկսվեց ներքին արյունահոսություն, կորցրեց մեծ քանակի արյուն, երեխան, ցավոք, մահացավ ու հեռացրեցին արգանդը:

 

 


Երկար պայքարից հետո բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում և Աստծո կամքով քրոջս կյանքը փրկվեց: Այդ ժամանակվանից ասել էին, որ քույրս ունի աղիների բազմակի կեմատոմաներ ու կպումներ:

 

Այս տարի որոշել էր երեխա ունենալ փոխնակ մոր օգնությամբ: Դիմեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Գինեկոլոգի ստուգումից հետո պարզվեց, որ ձվարանները չեն աշխատում. ունի ձվարանների կիստա:

 

 


Գինեկոլոգ Ռուսուդան Սերգեևնան «ոսկե սարեր էր խոստանում»՝ ասելով, որ վիրահատությունից հետո 2-3 ամիս կանեն հորմոնային թերապիա, ու ամեն ինչ լավ կլինի:

 

Այս տարվա հունվարի 14-ին քույրիկիս վիրահատեցին պլանային կարգով՝ ուներ ձվարանների կիստա։ Վիրահատությունը պետք է լիներ լապարոսկոպիկ, որի ժամանակ նրանք վնասել էին աղիները։

Աղիները վնասելու պատճառով կատարել են բաց վիրահատություն, որը տևել է 5 ժամ՝ 20 րոպեի փոխարեն։ Վիրահատությունից հետո 5-6 օր վիճակը նորմալ էր։ 10 օրից՝ հունվարի 30-ին, որոշեցին նորից վիրահատել՝ ասելով, որ աղիների անանցանելիություն կա, որն այս անգամ տևեց 8 ժամ։

Այս վիրահատության ընթացքում աղիներից թույլատրելիից շատ էին հեռացրել՝ ասելով, թե կպումներ ունի։

Մեզ նորից հուսադրեցին, որ ամեն ինչ լավ է անցել։

Այսպես 2 ամսվա ընթացքում կատարեցին 8 վիրահատություն: Բժիշկները այս 3 ամսվա ընթացքում քույրիկիս հետ փորձ էին կատարում ու արդյունքում 2022 թվականի ապրիլի 7-ին նա մահացավ։

Մահից 1 օր հետո բուժող բժիշկ Հովհաննիսյան Ռ. Ա-ի պաշտոնը առանց ամոթի բարձրացրեցին: Իրենց սխալի պատճառով այսօր իմ սիրելի քույրիկը չկա, իսկ նրա 15 տարեկան բալիկը մնաց մայրիկին կարոտ»:

Վերջում եղբայրը խնդրեց, որ պատկան մարմինները հետևողական լինեն այս գործի նկատմամբ, արդար քննութուն լինի և նման բժիշկները ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները