Ի՞նչ է անելու ընդդիմությունը երեկոյան
Ոստիկանները վայրենու նման հարձակվում են ժողովրդի վրա, բայց չեն հաջողելու։ Այս պայքարը կասեցնել հնարավոր չէ։ Սրան պետք է իշխանազրկենք։ Այս մասին քիչ առաջ մեկնարկած խաղաղ անհնազանդության միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ոստիկանության ուժերը՝ դիմակավորված ոստիկանները և կամիր բերետավորները, մայրաքաղաքի փողոցներից բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, ինչն ուղղակի անթույլատրելի է»,- նշեց Սաղաթելյանը՝ տեղեկացնելով նաև, որ երեկոյան ժամը 18։00-ին ընդդիմության հերթական հանրահավաքն է տեղի ունենալու Ֆրանսիայի հրապարակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/38b18c5859a3d56bdb304ffabb1a1c35
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»