Հղին պալատում միայնակ ծննդաբերել է արդեն մահացած պտղին. հերթապահող բժիշկը օգնություն չէր ցուցաբերել

Մայիսի մեկի լույս երկուսի գիշերը՝ ժամը 2-3 ընկած ժամանակահատվածում, Հրազդանի ծննդատուն է դիմել 19-20 շաբաթական հղի՝ թեթև ծակող ցավերով և արյունահոսությամբ։ Հերթապահ բժիշկը հղիությունը վարող բժշկի հետ վատ հարաբերությունների պատճառով չի զննել արյունահոսող կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պտուղը մահացել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com- ին է ահազանգել հղի կնոջ մտերիմ ընկերը՝ Անուշ Թադևոսյանը: Նա նշել է, որ Նարինեն մինչև առավոտյան 7-ը միայնակ և անխնամ մնացել է պալատում, իսկ առավոտյան արդեն երեխան մահացել է. «Գուցե հնարավոր լիներ փրկել, եթե էս կարգի անտերություն չլիներ: Քիչ առաջ եմ խոսել աղջկա հետ, ասաց՝ գիշերը բուժքույրը փորձել է օգնել, բայց նա չի կարող բժշկի փոխարեն առաջին օգնություն ցուցաբերել։ Ինչևէ, այդ գանգատներով հիվանդանոց դիմած հղին, սիստեմա ստանալուց հետո էլ ոչ մի տեսակի օգնության չի արժանացել բժշկի կողմից։ Ծննդաբերել է միայնակ պալատում։ Ծննդաբերելուց հետո նոր քնացրել են իրեն ու մաքրել...»,- պատմեց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է հղին պարզել, որ հերթապահող և հղիությունը վարող բժիշկը վիճված են, ինչի հետևանքով հրաժարվել են իրեն օգնություն ցուցաբերել, Անուշ Թադևոսյանը պատասխանեց. «Երբ Նարինեն այդ գանգատներով դիմել է հերթապահող բժշկին, նա պատասխանել է՝ ես իրա հիվանդների հետ գործ չունեմ»,- ընդգծեց նա: Իրավիճակը հասկանալու նպատակով զրուցեցինք Նարինեի հղիությունը վարող բժշկի՝ Մարինե Ներսիսյանի հետ, որն ասաց՝ առաջիկա 3 ամիսներին հղին որևէ գանգատ չի ունեցել. «Նարինեն 33 տարեկան է, սպասում էր իր 4-րդ բալիկին: Սկզբնական փուլում իր մոտ ամեն ինչ կարգին էր, բայց վերջերս ինչ-որ վիրուս էր տանում, զանգահարեց մեզ, մենք էլ ասացինք, որ դիմի ընտանեկան բժշկին, որից հետո բուժումը ստանալուն պես պետք է ներկայանար կոնսուլտացիայի: Ստացվեց այնպես, որ սուր, ծակող ցավերով, արյունահոսությամբ նա շաբաթ օրը գիշերը դիմել է հիվանդանոց: Կարող եմ ասել, որ վիրուսը կարող էր վնասել պտղին»,- ասաց բժիշկը: Հարցին՝ արդյոք մինչև լուսաբաց Նարինեին բժշկական որևէ օգնություն չի ցուցաբերվել, Մարինե Ներսիսյանն ասաց, որ կդժվարանա պատասխանել, քանի որ այդ պահին հիվանդանոցում չի եղել: Անդրադառնալով իր և հերթապահող բժշկի՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ ունեցած կոնֆլիկտին՝ ասաց. «Ես որևէ կոնֆլիկտ չունեմ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ: Կդժվարանամ պատասխանել, թե Նարինեի մտքով ինչ է անցել, երբ ասել է՝ մենք կոնֆլիկտ ունենք»,- նշեց Մարինեն: Հարցին՝ արդյոք հնարավոր կլիներ փրկել պտուղը, եթե ճիշտ ժամանակին հղի կինը ստանար բժշկական օգնություն, բժիշկը նորից դժվարացավ պատասխանել. «Դժվար հարց է, չեմ կարող պատասխանել. կարող է բացումով է եկել, կարող է հետո է բացվել, մի քիչ հարաբերական է, բայց որ վիրուս է տարել, կարող է դրանից էլ եղած լինի»,- ասաց մեր զրուցակիցը: Զրուցեցինք նաև հիվանդանոցի բաժնի վարիչի՝ Պապյան Նարինեի հետ, որն ասաց՝ հերթապահող բժշկին իրենց հիվանդանոց է ուղեգրել Առողջապահության նախարարությունը. «Նա 2-3 տարի է, ինչ մեզ մոտ է աշխատում, այստեղից բացի, այլ տեղ էլ է աշխատում, դեռ չեմ կարողացել հետը կապ հաստատել: Հետը շփում գրեթե չեմ ունեցել, չեմ կարող ասել, կոնֆլիկտային է թե ոչ, սակայն կարող եմ ասել, որ նման դեպք մեր հիվանդանոցում առաջին անգամ է լինում, Տաթևիկ Հովհաննիսյանի հետ էլ կապված որևէ արտառոց բան այսքան ժամանակ չի եղել. բոլորս շոկային իրավիճակում ենք այս պահին»,- նշեց բաժնի վարիչը: Թեև հղիությունը վարող բժիշկը հերքեց հղի կնոջ ասածը, թե իր և հերթապահող բժշկի միջև ինչ-որ կոնֆլիկտ է եղել, ինչի հետևանքով վերջինս հրաժարվել է ցուցաբերել բժշկական օգնություն, բաժնի վարիչը հաստատեց այն. «Ըստ երևույթին նման մի բան է եղել, ավել բան չեմ կարող ասել, որովհետև երկրորդ կողմի հետ չեմ զրուցել դեռ, ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա: Վերջինս հավելեց, որ հիվանդը բաժանմունքում է և վիճակը բավարար է, մաքրվել է վիրուսը, ստանում է հակաբիոտիկներ: Հարցին, արդյոք հերթապահող բժիշկը դեռ շարունակում է աշխատել իրենց մոտ, թե արդեն աշխատանքից ազատել են, պատասխանեց. «Անկախ նրանից որևէ լրատվամիջոց կխառնվեր այս ամենին թե ոչ, իհարկե, ադմինիստրացիան որևէ որոշում կկայացնի»,- ընդգծեց Նարինե Պապյանը: Փորձեցինք կապ հաստատել նաև հերթապահող բժշկի հետ, սակայն, ապարդյուն: 

դիտվել է 2857 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները