ՔՊ-ականների «վեջը» չէ՞
Քիչ առաջ, հղում անելով մեր աղբյուրին, տեղեկություն էինք հրապարակել, որ երեկվա հանրահավաքի, ինչպես նաև այսօրվա ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով ՔՊ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ:
Փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում հրաժարվել էր մեկնաբանել լուրը։
ՔՊ-ականները ևս աչքի չընկան մեկնաբանելու «առատությամբ»: Մեր զրուցակիցներից մեկը միայն պնդեց. «Մեկնաբանելու առանձնակի բան չկա, մենք անտարբեր ենք վերաբերվում, ոստիկանները կարողանում են իրենց գործը կատարել, և վստահ ենք` շուտով այս պայքարը ևս կավարտվի»...