Արտաշատում՝ բնակելի տան տանիքում, հայտնաբերվել է 27-ամյա տղայի կախված դի
Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ի դին՝ կախված վիճակում: Այն իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դին իջեցրել են պատգարակով և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
