«Վախերի դրսևորումներ ենք տեսնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները հրահանգավորված են կիրառել անհամաչափ ուժ, որոնք երբեմն շատ բիրտ դրսևորում են ստանում՝ ընդհուպ մինչև մարդու առողջությանը տարբեր չափի վնասվածքներ են պատճառվում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ դիտարկելով վերջին օրերի տարբեր խաղաղ ակցիաները, ոստիկանական գործողություններն ու որոշ ոստիկանների պահվածքը:

«Մեր կազմակերպությունը պարբերաբար գրառումներ է կատարում մարդկանց ու ոստիկանների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Երբ 2020 թ. հետպատերազմյան շրջանում ակտիվ ակցիաներ էին տեղի ունենում, կրկին սկսվել էր անհամաչափ ուժ կիրառվել խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այդ ժամանակ մեր մեջբերումները, հղումներն իրենց ազդեցությունը, կարծես, ունեցան:Ոստիկանությունն այդ ժամանակ սկսեց ավելի իրավաչափ գործել: Այս պարագայում ևս պետք է հիշեցնենք, որ Սահմանադրությամբ և օրենքներով ոստիկանությունը հստակ իր լիազորությունների իրականացման շրջանակներն ունի՝ ի տարբերություն քաղաքացիների, որոնց թույլատրված է այն, ինչ արգելված չէ օրենքով»:

Հղում անելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին՝ իրավաբանը նշեց, որ նույն ուժի կիրառման ձևը չի կարող կատարվել, քանի դեռ հետապնդվող նպատակին կարելի է հասնել ավելի մեղմ միջոցով:

«Այս համատեքստում ունենք «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար:2020 թ. նոյեմբերին այդ դրույթը շրջանառելուց հետո ոստիկանները սկսեցին ակցիան դադարեցնելու համար խաղաղ ցուցարարներին 10 րոպե ժամանակ տալ, իսկ եթե փողոցը չբացեին, արդեն ոստիկանությունը կարող էր փորձել ֆիզիկական ուժ գործադրելով բացել այն: Այս պարագայում տեսնում ենք, որ ոստիկանությունը որևէ կերպ չի փորձում պահպանել այս դրույթն, ու անմիջապես ագրեսիվ կերպով ցուցարարների նկատմամբ ուժ են գործադրում: Սա անթույլատրելի է Սահմանադրությամբ, և, առհասարակ, մենք մարդու հիմնարար իրավունքների դեմ կոպիտ խախտումների ենք ականատես լինում: Ամեն դեպքում, 2018-ը նույն ոստիկանության համար նախադեպ է: 2018-ի առումով կա նախադեպ առ այն, թե տվյալ իրավիճակներում ինչպես են գործել: Պետք է նշեմ, որ շատ դեպքերում ծայրաստիճան հանդուրժողականություն են ցուցաբերել: Այնպես որ, Սահմանադրության, օրենսդրության ու միջազգային սկզբունքների համատեքստում ուժ գործադրելուց առաջ ոստիկանությունը պետք է երկու անգամ ավելի մտածի»,-ասաց մեր զրուցակիցը:

Գոհար Մելոյանը շեշտեց այս օրերին արձանագրված մեկ այլ խնդրի մասին ևս, երբ ոստիկանների համազգեստներից երբեմն բացակայում են տարբերանշանները, ինչը հնարավորություն չի տալիս անհատականացնելու իրավախախտում թույլ տվող ոստիկաններին: Անդրադառնալով առանձին դեպքերին, այդ թվում՝ ՊՊԾ պետի կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին հարվածելու դեպքին՝ Գ. Մելոյանը հավելեց. «Այս իշխանության օրոք մենք տասնյակ դեպքերի ենք ականատես եղել, երբ խոչընդոտվել է լրատվամիջոցների գործունեությունը: Այս դեպքում իրավապահ մարմինները պետք է հստակ հրահանգավորված լինեն առ այն, որ չեն կարող խոչընդոտել կամ, առավել ևս, բռնի գործողություններ կիրառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ: Կարծում եմ՝ այս առումով ևս պետք է հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը»:

Այս համատեքստում անդրադառնալով միջազգային կառույցների լռությանը՝ նա նկատեց. «Տեղի ունեցող գործընթացների նկատմամբ անտարբերությունը կամ անգործությունը բավականին մտահոգիչ է: Այսօր իրապես հանրային պահանջ կա, բազմաթիվ մարդիկ իրենց վրդովմունքը տարբեր եղանակներով են փորձում ներկայացնել: Եվ այս իմաստով պետք է մարդու հիմնարար իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներն առնվազն մոնիթորինգ անեին ու արձագանքներ ներկայացնեին»:

Բիրտ ուժի կիրառման համատեքստում Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև իշխանական շրջանակների, իրավապահ մարմինների այն ազդակներին, թե գործողությունները բացառապես սադրիչ բնույթ ունեն: «Ինձ թե՛ որպես մասնագետի, թե՛ որպես քաղաքացու բավականին մտահոգել էին այդ ազդակները: Մենք տեսանք, որ իշխանական արբանյակ հանդիսացող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձինք, նաև իրավապահ մարմինները նույնաբովանդակ ինչ-որ հաղորդագրություններ ու հայտարարություններ սկսեցին շրջանառել: Այդ ազդակները բավականին մտահոգիչ էին, և արդեն նշան էին այն մասին, որ իրենք պատրաստվում են ուժ գործադրել: Հետպատերազմյան Հայաստանում ակցիաները ակտիվացան, բայց եթե ընդհանուր վերցնենք, արդեն շուրջ 4 տարի է՝ նույն ուժերը բազմաթիվ ցույցեր, երթեր, հանրահավաքներ են կազմակերպել: Ամեն դեպքում, երբևիցե այս աստիճանի մտահոգիչ ազդակներ չեն դրսևորվել: Ակնհայտ է, որ դրանք ևս վախերի դրսևորումներ են: Այս ամենը հանրությունից կտրված կապի մասին է վկայում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & Endocrinology Քիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումը Վրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառով Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիան Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ) Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»
Ամենաընթերցվածները