Անդառնալիության կետը. ի՞նչ է ակնարկում Ռուսաստանը

«Փաստ» օրաթերթը գրում է Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է, բայց Մոսկվան հետաքրքրված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այս շրջանը եւ նորից գա կայունության շրջանը, որը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ այն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ վերջնական տեսքի են բերվել»: Այս հայտարարությունը մերձիշխանական շրջանակներին հիմք է տվել «մեկնաբանություններ» անել, թե Ռուսաստանը ցանկանում է, որ համաժողովրդական բողոքի ակցիաները շուտափույթ դադարեն: Ավելին, նման մեկնաբանություններ տալիս են հատկապես երդվյալ հակառուսական որոշ «շերտեր»՝ մեծ ոգևորությամբ տարածելով նշյալ «մեկնաբանությունը»: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, սակայն, կարծում է, որ առկա է անդառնալիության կետի խնդիրը: «ՌԴ-ն փաստացի արձանագրեց, որ քանի դեռ ՀՀ-ում քաղաքական անկայունություն է ու չկա ներքին կոնսենսուս, ապա Արցախի ու հայ-ադրբեջանական հանգուցալուծման հարցերում առաջընթաց չի կարող արձանագրվել: Իսկ սա նշանակում է, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը փողոցում ոչ թե իշխանության հասնելու, այլ Արցախի մասով անդառնալիության կետ անցնել պատրաստվող իշխանություններին դիմագրավելու խնդիր է լուծում: Ի դեպ, հստակ տեսանելի է, որ պաշտոնական Երևանը, Բաքուն, Անկարան, այնպես էլ Վաշինգտոնը, Բրյուսելը և Լոնդոնը այս հարցում համակարծիք են, այսինքն՝ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում: Մինչդեռ Մոսկվան՝ ռազմավարական տեսանկյունից, ՀՀ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները՝ պետական-ազգային շահերի տեսանկյունից, և Ստեփանակերտը՝ գոյաբանական սպառնալիքի առումով, ունեն լիարժեք այլ մոտեցում ու հաստատակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ դա թույլ չտալու ուղղությամբ»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Ղևոնդյանը: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները