Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է կանխատեսվում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 7-ի ցերեկը, 8-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 7-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մայիսի 7-ի ցերեկը, 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: