Հազվագյուտ հիվանդություն է տարածվում
Մեծ Բրիտանիայում մարդու մոտ ախտորոշվել է հազվագյուտ վարակիչ հիվանդություն՝ կապիկի ջրծաղիկ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Միացյալ Թագավորության առողջապահական գործակալությանը հղումով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալության տվյալներով՝ վարակվածը եկել է Նիգերիայից։ Այս պահին նրա վիճակի մանրամասները ճշտվում են։