Ռուսական զորքը հեռանո՞ւմ է

Միջազգային մամուլում տեղեկություններ են հրապարակվում, ըստ որի ռուսական զորքը դուրս է բերվում Սիրիայից՝ Ուկրաինայում մեծ կորուստներ կրած բանակը համալրելու համար։ Վերջերս Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական գործողությունների հրամանատար էր նշանակվել գեներալ Դվորնիկովը, ով հայտնի է որպես «Հալեպի մսագործ»․ այդ կոչումը նա ստացել էր խաղաղ բնակավայրերը ավերելու մարտավարության համար։ Ուկրաինայում, եւ հատկապես Ուկրաինայի հարավում եւ արեւելքում ռուսական բանակը նրա նշանակումից ի վեր լայնորեն կիրառում է այդ մարտավարությունը։ Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ շրջաններից տասնյակ հազարավոր կամավորներ են պատրաստ կռվել Ուկրաինայի դեմ։ Միջազգային մամուլում տեղեկություններ եղան, որ Ռուսաստանը բացել է վարձկանների հավաքագրման կետեր, որոնց Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ տեղափոխում են Ուկրաինա։ Միեւնույն ժամանակ, տեղեկություններ եղան, որ Ասադը մերժել է իր բանակի մի մասը տրամադրելու Մոսկվայի առաջարկը։ Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների ֆոնին տեղեկություններ էին հրապարակվում նաեւ այլ շրջաններից, այդ թվում Տաջիկստանի, Հայաստանի ռուսական բազաներից ռուս զինվորականների տեղափոխման մասին։ Անկասկած դրա հետ է կապված Մոսկվայի հովանու ներքո Տաջիկստան-Թուրքիա ռազմական համագործակցության համաձայնագրի կնքումն ու հայ-թուրքական «կարգավորումը»։ Սիրիայի նախագահ Ասադը նույնպես քայլեր է ձեռնարկում մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Թուրքիայի ուղղությամբ, իսկ Անկարան հայտարարել է սիրիացի փախստականներին այդ երկիր վերադարձնելու պայմաններ ստեղծելու մասին։ Ռուսաստանը պաշտոնապես չի հաստատել զորքը դուրս բերելու վերաբերյալ տեղեկությունները։ Միեւնույն ժամանակ, դրանք տրամաբանական են Ռուսաստանի աշխարհքաղաքական անխուսափելի նահանջի համատեքստում, տարածաշրջանները Թուրքիային հանձնելու ծրագրերով։ Հայաստանի դեմ արշավը եւ Ուկրաինայի դեմ պատերազմն արագացնում են այդ գործընթացները։ Սիրիա-Արցախ-Ուկրաինա կապը համառորեն չտեսնող հայկական իշխող ու չիշխող քաղաքական խմբերը ներքին դիմակայության մեջ են «ով ավելի լավ կկատարի ռուսների հեղինակած եռակողմ հայտարարությունը» թեմայով։ Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 614 անգամ
Լրահոս
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Ամենաընթերցվածները