Ինչ է կատարվում Հայաստանում. հայացք դրսից

Ռուսաստանի և Բաքվի պաշտոնյաները, քաղաքագետներն ու լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին։ Բաքվին ու Մոսկվային հուզող հիմնական հարցն այն է, թե Հայաստանում կա՞ մի ուժ, որը կհայտարարի եռակողմ հայտարարությունների անընդունելիության մասին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն, օրինակ, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ասել է, որ Ռուսաստանի ընկալմամբ խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է։ Բաքվից Պուտինին կրկնելով զգուշացնում են, որ եռակողմ պայմանավորվածությունների մերժումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության, «ղարաբաղյան երրորդ պատերազմի» և այլն։ Թե՛ Մոսկվայում, թե՛ Բաքվում Հայաստանի դիմադրության եւ ռեւանշի ներուժն ավելի բարձր է գնահատվում, քան բուն Հայաստանում։ Իրավիճակին ծանոթ արևմտյան փորձագետները մասնավոր զրույցներում ասում են, որ Բաքուն դեռ չի հաղթահարել զարմանքը հայերի նման սրընթաց պարտությունից։ Այնտեղ դեռ չեն հասկանում, թե «որտեղ են իրենց գցում» և սպասում են օրինական ռեւանշի։ Արևմուտքում փորձում են հասկանալ, թե ինչի վրա է հույսը դրել Հայաստանը և արդյոք մարդիկ լրջորեն հավատում են, որ եթե հրաժարվեն Արցախից, ապա հնարավոր է պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Ավելին, ուկրաինական իրադարձությունների ֆոնին արևմտյան փորձագետները չեն հասկանում, թե ինչն է Հայաստանում հետ պահում քաղաքական և հասարակական ուժերին։ Նորմալ քաղաքական վերնախավերը կխոսեին ինքնապաշտպանության իրավունքից, կդիմեին միջազգային լեգիտիմ կազմակերպություններին աջակցության, իրավունքների ճանաչման և անվտանգության երաշխիքների համար: Հայաստանի միջազգային գործընկերները, որոնք սկզբունքորեն պատրաստ են քննարկել այս հարցերը, թոթվում են ուսերը՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը չեն կարող Ռուսաստանի պես «փրկել» հայերին, եթե հայերը չեն դիմում։ Եթե ​​Հայաստանը չի դիմում, նշանակում է, որ այս վիճակը ձեռնտու է Հայաստանին, և հոգու խորքում բոլորը պատրաստ են զոհաբերել Արցախը՝ հանուն մի կտոր հացի ու «անվտանգության»։ Բայց առանց Արցախի չի լինի ո՛չ հաց, ո՛չ անվտանգություն, կարծում են փորձագետները։ Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 500 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները