Մելիք Ղուկասյան․ Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականն արժանի հետնորդներ ունի

Երբեք միանգամից երկու չեմպիոն չէինք ունեցել երիտասարդների աշխարհի առաջնությունում: Շատ լավ արդյունքներ գրանցեցինք: Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականն արժանի հետնորդներ ունի: Այս մասին  ասաց երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը: Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-10-ն անցկացված ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի թիմը վերադարձավ 5 մեդալով՝ երկու ոսկի, երկու արծաթ եւ մեկ բրոնզ: Ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չալոյան (55կգ) եւ Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալակիրներ Սուրեն Գրիգորյան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսյան (102 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ): Պարոն Ղուկասյան, շնորհավորում եմ երկու աշխարհի չեմպիոն եւ մեդալակիրներ ունենալու կապակցությամբ: Գո՞հ եք արդյունքներից: Գոհ եմ, որովհետեւ մինչ օրս այսպիսի արդյունքներ չէինք ունեցել. միանգամից երկու չեմպիոն չէինք ունեցել երիտասարդների աշխարհի առաջնությունում: Մեդալային պայքարում առաջին տեղը զբաղեցրինք: Ընդհանուր հաշվարկով 14 մեծ ու փոքր մեդալ նվաճեցինք՝ 5 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ: Թիմային պայքարում երկրորդն էինք: Մարզիչի համար մեդալներն են կարեւոր: Սպասվա՞ծ էին այս հաղթանակները: Սպասում էի, որ լավ արդյունքներ կունենանք, քանի որ շատ լավ պատրաստվել էինք հավաքներին: Օրինակ՝ Գարիկ Կարապետյանը նախորդ տարի նվաճել էր չեմպիոնի տիտղոսը եւ սպասելի էր, որ նա կկրկնի իր հաջողությունը: Գառնիկ Չալոյանը նախորդ տարի Եվրոպայի չեմպիոն դարձավ, արդեն հասունացել էր պահը, որ աշխարհի ոսկե մեդալ նվաճի: Հաղթանակներին սպասելը մի փոքր հարաբերական է. մարզիկն այդ պահին պետք է կարողանա իրեն դրսեւորել բարձրակարգ ձեւով՝ հոգեբանորեն, մարզական առումներով: Բոլորն էլ լավ մարզավիճակում էին: Ծանրորդը մրցահարթակին կանգնելիս պետք է զգա, որ կարող է անել: Մեր դեպքում 8 մասնակցից 5-ի մոտ ստացվեց: Իսկ մնացած երեքի դեպքում ինչո՞ւ չստացվեց: Մյուս երեքն էլ էին ուժեղ եւ պատրաստ պայքարի: Աստիճանաբար են հասնում բարձր արդյունքների: Օրինակ՝ Պետրոս Պետրոսյանը նախորդ տարի աշխարհի առաջնությունում զրո ստացավ, Եվրոպայի առաջնությունում՝ երրորդ տեղը զբաղեցրեց, այս առաջնությունում արդեն երկրորդն է: Տղաներն աճում են, զգում են մրցահարթակը, հաղթահարում են հոգեբանական խնդիրը: Ծանրամարտում շատ կարեւոր է մարզիկի հոգեբանական տրամադրվածությունը: Նաեւ մեծ դեր ունի մարզիչի գործոնը, թե ինչ տակտիկա կվարի, ինչպես պայքարը կտանի: Նշեցիք, որ երբեք երկու չեմպիոն չէիք ունեցել աշխարհի առաջնությունում: Երկուսի դեպքում էլ հավատո՞ւմ էիք, որ չեմպիոն կդառնան: Նախորդ տարի Գառնիկը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն դարձավ 55 կգ քաշային կարգում: Որոշ ժամանակ անց ասաց, որ ցանկանում է քաշը փոխել: Հայաստանի առաջնությանը մասնակցեց 61 կգ քաշային կարգում: Իր անձնական մարզիչի հետ խոսցեինք, ասաց, որ ցանկանում է նորից վերադառնալ 55 կգ եւ այդ քաշում մասնակցել աշխարհի առաջնությանը: Ես վստահեցի նրան, քանի որ քաշ գցելու առումով Գառնիկը շատ կազմակերպված ծանրորդ է: Ամեն մարդ չի կարող մի մրցաշրջանում այսպես քաշ գցել, հետո փոխել եւ ապա վերադառնալ: Ես հավատացի նրա ուժերին եւ նրան ընդգրկեցի հավաքներին: Ներքուստ զգում էի, որ նա կարող է անել: Եվրոպայի առաջնությունում հասկացա, որ նա պայքարող տեսակ է, մարտական մարզիկ է: Արդյունքն արդարացրեց: Գարիկ Կարապետյանից սպասում էի չեմպիոնություն, քանի որ նա արդեն մեկ անգամ այս քաշում նվաճել էր այդ տիտղոսը: 2021 թվականին երկամարտում նրա արդյունքը մի փոքր քիչ էր, բայց այժմ 370 կգ իր տարիքի համար լուրջ քաշ է: Ասում են՝ չեմպիոնի տիտղոսը պաշտպանելն ավելի բարդ է, քան նվաճելը: Գարիկ Կարապետյանի դեպքում ի՞նչն օգնեց: Իսկապես շատ բարդ է չեմպիոնի տիտղոսը պահպանելը, հատկապես ծանրամարտում: Գարիկը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց, բայց հրումում բրոնզե մեդալակիր դարձավ: Սա նշանակում է՝ նա բացարձակ ուժեղ չէր. ուժեղ էր երկամարտում: Ոչ մի երկրի ներկայացուցիչ տեղում չի կանգնում: Մեր մարզաձեւում ամեն վայրկյան բարձրացված քաշերն ավելանում են անգամ գրամներով: Եվ այս պայքարում իսկապես դժվար է կրկնել հաջողությունը եւ նորից հաղթել: Ինձ շատ են հարցնում՝ ինչպես ենք աշխատում տղաների հետ. ես եւ երկրորդ մարզիչն ենք նրանց հոգեբանը, մանկավարժը, մարզիչը: Սուրեն Գրիգորյանին ի՞ նչը պակասեց ոսկե մեդալի համար: Սուրենը նոր քաշային կարգում է մասնակցում: Նա 81 կգ-ում էր հանդես գալիս եւ այդ քաշում նախորդ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դարձավ: Այստեղ 89 կգ էր եւ նորից երկրորդ տեղ: Արդյունքն այդքան չէր աճել՝ 5-ական կգ էր ավելացրել: Նրա համար ժամանակն էր քիչ այս քաշում հարմարվելու համար: Մեր լեզվով ասում ենք՝ քաշը «նստի» իր վրա: Նոր քաշը պետք է «նստեր» նրա վրա: Կարճ ժամանակում պատրաստվեց աշխարհին: Մոտ էր չեմպիոնությանը, բայց դժգոհ չեմ նրա արդյունքից: Առհասարակ, որեւէ մեկից դժգոհ չեմ, նույնիսկ արդյունքներ չարած, զրո ստացած մասնակիցներից դժգոհ չեմ: Միշտ ասել եմ՝ լավն էլ է իմը, վատն էլ: Եթե ունենք զրո, ուրեմն մեղավորությունն իմն է. ես չեմ կարող տղաներից պահանջել արդարացում: Միակ պատասխանատուները ես եւ իմ երկրորդ մարզիչն ենք: Պետրոս Պետրոսյանի հրում վարժության վերջին մոտեցման համար 10 կգ-ոց քայլ կատարեցիք: Ինչո՞ւ: Այլ ելք չունեինք: Մենք պայքարում էինք չեմպիոնության համար եւ միակ հնարավորությունը 202-ից 212 կգ պատվիրելն էր: Եթե պոկում վարժությունում 161-ով չավարտեր, մենք հրումում այդքան մեծ քայլ չէինք անի: Ռիսկի պետք է գնայինք: Պետրոսը կարող էր 212 կգ-ը հրել, նա ծանրաձողը վերցրեց կրծքին: Հոգեբանական պահ կար. Պետրոսը գիտեր, որ արդեն ապահովել է երկրորդ տեղը: Ներքուստ բավարարվել էր այդքանով: Ես տղաներին միշտ ասում եմ, որ իրենց արածով չպետք է բավարարվեն, եթե անգամ արդեն մեդալ ունեն: Պետրոսը հանգիստ էր, որ մեդալ է նվաճել: Մինչեւ վերջ կռիվ չտվեց: Նրա համար ոչինչ էր ուսերից 212 կգ-ը հրելը, եթե արդեն ծանրաձողը վերցրել էր կրծքին: Պետրոսը ֆիզիկապես շատ ուժեղ է, մարզումներին նա 300 կգ-ից ավել կքանիստ է արել: Այստեղ չպայքարեց: Պարոն Ղուկասյանը, այս տղաներին արդեն տեսնո՞ւմ եք մեծահասակներին փոխարինողների դերում: Ըստ Ձեզ՝ լավ հետնորդ ունի՞ մեծահասակների հավաքականը, թե՞ դեռ շատ աշխատանք ունեք անելու: Միանշանակ տեսնում եմ: Արժանի հետնորդներ են լինելու: Այս 8 ծանրորդից 4-ը պոտենցիալ մեծահասակների հավաքականի թեկնածուներ են: Ես կուզեի, որ մենք ամեն քաշային կարգում ունենայինք 3-4 մարզիկ: Երիտասարդական հավաքականում շեշտը դրել եմ թեթեւ քաշային կարգերի վրա, որպեսզի մեր ազգային հավաքականը չսկսվի 81 կգ-ից, այլ բոլոր տասը քաշային կարգերում ունենանք մրցունակ, ուժեղ ծանրորդներ: Դրա համար շատ աշխատանք ունենք անելու:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները