Բաքվում հաստատել են, որ հրաժարվում են կատարել հայ գերիներին ազատ արձակելու պարտավորությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում հնչեցրած մեղադրանքները համարում են «անհիմն, դրանք կասկածի տակ են դնում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղության հասնելու Երեւանի անկեղծությունը»։ Հայաստանի վարչապետի հայտարարություններն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան։ «Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի առաջադրած անհիմն մեղադրանքները, ներառյալ իրականությունից հեռու պնդումները հումանիտար հարցերի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը բոլորովին անկեղծ չէ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, ասել է Աբդուլաեւան։ Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզների տրամադրումը «հումանիտար ժեստ» չէ, դա Երեւանի պարտավորությունն էր 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակում։ Այդ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանում ականների զոհ է դարձել 219 մարդ, եւ նրանք հիմնականում քաղաքացիական անձինք են, ասել է Աբդուլաեւան։ Ինչ վերաբերում է կալանավորված հայերին չվերադարձնելու մեղադրանքներին, ապա Բաքուն նրանց համարում է դիվերսանտներ, որոնք Ադրբեջանի տարածք են ուղարկվել պատերազմի ավարտից հետո։ Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում հանուն խաղաղության գործելու Հայաստանի պատրաստակամությունը»,- ասել է Աբդուլաեւան։ Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղքը բարդել է հայկական կողմի վրա եւ հաստատել, որ Բաքուն հրաժարվում է գերիների ազատ արձակելու մասով եռակողմ հայտարարությունը կատարելուց։

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները