Ոսկու գինն ընկնում է
Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է դոլարի աճող ինդեքսի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 3.06 դոլարով կամ 0.15 տոկոսով՝ մինչեւ 1850.55 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.92 տոկոսով՝ մինչեւ 21.337 դոլար ունցիայի դիմաց։