Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. տարադրամի փոխարժեքը՝ այսօր
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 455.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 473.68 դրամ (նվազել է 6.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 556.29 դրամ (նվազել է 5.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.07 դրամ (աճել է 0.05 դրամով):