Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցվել

«Ժողովուրդ»-ը գրում է. «2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Դրանց մի մասն անանուն է եղել: Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել: Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ: 2022-ի դեռեւս անանուն փոխանցում չի եղել:

Հիմնադրամից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քարտային փոխանցում անելու դեպքում նվիրատուն հնարավորություն ունի ինքը որոշելու՝ անանուն մնալ, թե նշել՝ ով է բարեգործություն անողը, իսկ իրենք՝ հիմնադրամի ներկայացուցիչները, որեւէ կերպ իրավունք չունեն կաշկանդելու նվիրատուի ընտրությունը:

Իհարկե, չի բացառվում, որ հիմնադրամին գումար փոխանցողների մեջ կլինեն և այնպիսի մարդիկ, որ իսկապես չեն ցանկանա, որ իրենց կատարած բարեգործության մասին որևէ մեկը իմանա: Բայց, համաձայնեք, թափանցիկության առումով սա իսկապես խնդրահարույց է, հատկապես եթե դրա հետևում վարչապետի հետ փոխկապակցված անձն է, նվիարտուն էլ միանգամից, օրինակ, կես միլիոն դոլար է փոխանցում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները