Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու երգիչ Սեւակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն։
Այս մասին Ամրոյանը հայտնել է իր ինստագրամյան էջում, որտեղ լուսանկար է հրապարակել Թանկյանի հետ:
«Ընկերներ, շատ ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ նկարահանեցինք մեր նոր երգի տեսահոլովակը։ Շատ շուտով պատրաստ կլինի»,-նշել է նա:
Հավելենք, որ նոր երգը կոչվում է «Ամպեր»: