18 հազար դրամ պարտքի համար հինգ հոգով հարձակվել են ազատամարտիկի տան վրա` դանակահարել

Հակոբ Ավետիսյանը ծնվել է 1963 թվականին, Արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է: Դանակահարվել է 2021 թվականի հունիսի 22-ին՝ Մաստարայում, իր տան դիմաց:

ArmLife.am-ի հետ զրույցում ազատամարտիկը պատմեց, որ դեպքից օրեր առաջ շինանյութի խանութից պարտքով՝ 18 հազար դրամ արժողությամբ, ջրի պոմպ է վերցրել և հունիսի 22-ին, երբ անասուններին արոտավայրից իջեցրել է, եկել է տուն, դուրս եկել տան դիմացի փողոց և նկատել, որ ինչ որ մեկը ավտոմեքենայով իր առաջն է կտրում. «Էդ երիտասարդը՝ Կարեն Մանուկյանը ասաց. «Արա, դու էդքան տղա էս դառել, զանգում եմ՝ հեռախոսին չես պատասխանում»: Ասացի՝ էս ինչ ձևի էս խոսում ու նա քրֆեց ինձ. «Կանգնի, կտեսնես»: Գնացի մոտիկ ասացի՝ ինչ ա, քո ասացը, խմել ես, գնա տուն, բայց նա նորից քրֆեց, ես էլ մի հատ խփեցի»- պատմում է Հակոբը՝ նշելով, որ այնուհետև երիտասրդը իրեն էլի է հայհոյել, իջել մեքենայից՝ կռվել և սպառնալով հեռացել: Քիչ անց, կողքի գյուղից Opel մակնիշի մեքենայով մի երիտասարդ է մոտեում իրեն և ասում՝ Կարենը կանչում է: «Ասացի՝ դու ինչ գործ ունես էս գործի մեջ, Կարենը ավտո ունի, բան ունի ասելու՝ թող գա»,-պատասխանում  է Հակոբը՝ ընդգծելով, որ Կարենն այդ ամենը հեռախոսով լսում է ու կրկին հեռախոսից հայհոյում իրեն: Այնուհետև, երբ երիտասարդը գնում է, իրենց տան է մոտենում մեկ այլ ավտոմեքենա, Հակոբը պատմում է, որ ամտոմեքենայից իջնում են մի քանի հոգի. «Երբ մեքենայից իջան, ես փողոցում նստած էի քարին,  կինս, մայրս էլ  բակում էին նստած, երբ իրենց ձեռքը դանակը տեսա, ես գնացի մեր բակ՝ փայտ վերցրեցի ձեռքս՝ ինքնապաշտպանվելու համար, երբ ուզում էի դուրս գայի՝ սրանք քարերով խփում էին դարպասին, հայհոյում»,- նշում է Հակոբը՝ շարունակելով, որ հետո ինքը շրջանցելով է դուրս եկել փողոց՝ տեսել, որ էլի հայհոյում են, քարերով հարվածում է. «Գնացի, փայտով խփեցի իր հորը, մենակ դա եմ հիշում», այնուհետև Հակոբը իր տան դիմաց դանակահարվում է մի քանի անգամ, վնասվածքներ ստանում գլխի, մեջքի, աճուկի շրջանում, տեղափոխվում Թալինի ԲԿ, այնուհետև էրէբունի հիվանդանոց, իր միջոցներով անցնում բուժման երկար կուրսեր:

Հարուցվում է քրեական գործ, կա տուժող, որը խմբակային հարձակման զոհ է դարձել ու դանակահարվել իր տան դիմաց, վնասվածքներ է ստացել նաև Հակոբի 74 տարեկան մայրը՝ տիկին Վահանդուխտը, սակայն հատկանշականն այն է, որ գործի շրջանակներում չկա ու չի եղել ձերբակալված: Տուժողը դժգոհ է քննչական աշխատանքներից. «Մինչև էսօր ոչ մեկը նստած չէ դրանցից, ես անգամ քննիչին ( անունը՝ Արտակ-խմբ.) եմ ասել՝ մարդ մի հատ ոչխար է գողանում՝ բռնում, տանում ու դատում են, 5 հոգով եկել են իմ դռան վրեն՝ 18 հազար դրամ պարտքի համար ծեծել ու դանակահարել են ինձ՝ չկա ձերբակալված ու բոլորը ազատության մեջ են: Դրանք ինչ գործ ունեն ազատության մեջ, այդ գործը տարուց ավել եղավ՝ քնած է»,-նշում է ազատամարտիկ Հակոբը՝ նշելով, որ քննիչ Արտակը ասում է. «Օրենքն է այդպես՝ պետք է քննենք, նոր հասկանանք»:

Մանրամասները` ArmLife.am-ի տեսանյութում:

Ազատամարտիկ Հակոբի մայրը՝ 74 տարեկան  տիկին Վահանդուխտը

 

 

դիտվել է 1019 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները