Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիելյան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիել յան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել են կենտրոնի «Երազ» նորաբաց մասնաճյուղն ՝ իր սաներով, և մեծահասակների խմբերը: Ցուցահանդեսը նվիրված էր կենտրոնի հիմնադիր, նկարիչ Արամ Դանիել յանի հայրիկի ՝ գեղանկարիչ Հրանտ Դանիել յանի հիշատակին:

Արամ Դանիել յանն ասում է, որ հոր մահվանից հետո սա առաջին ցուցահանդեսն է: Իսկ սեպտեմբերի մեկին Նկարիչների միությունում տեղի կունենա Հ. Դանիել յանի անհատական ցուցահանդեսը, ներկայացվելու է նրա վերջին աշխատանքների շարքը՝ Կապանի բնապատկերները, մոտ հիսուն աշխատանք, որոնք դեռ չեն հրապարակվել: Ինչ վերաբերում է կենտրոնի սաների հաշվետու ցուցահանդեսին, կենտրոնի հիմնադիրը նշում է ՝ աննկարագրելի տպավորություններ ունի:

«Տեսա բազմաթիվ փայլող աչքեր, տեսա իրենց երեխաների աշխատանքներով հպարտացող ծնողներ, ոգևորված երեխաներ, որոնք իրենց ընկերներին ու հարազատներին ցույց էին տալիս իրենց աշխատանքները, բացատրում, թե ինչ են նկարել, ինչ նյութեր են օգտագործել, որքան ժամանակում են աշխատանքն ավարտին հասցրել»,-ասում է Դանիելյանը:

Հաշվետու ցուցահանդեսները կարևոր են նաև ուսուցիչների համար, դրանք յուրահատուկ հանդիպումներ են նրանց և իրենց սաների ծնողների միջև: «Ցուցահանդեսը հաշվետու է համարվում նաև ուսուցիչների համար, սա նրանց համար շատ կարևոր օր է, ուսուցիչները հաշվետու են լինում ծնողների, նաև ստուդիայի ղեկավարության առջև: Իսկ նրանք այդ օրը տուն վերադարձան ծաղկեփնջերով, շնորհավորանքներով և շնորհակալություններով: Հաշվետու ցուցահանդեսները նրանց համար նույնպես տոնական օրեր են»,-նշում է մեր զրուցակիցը:

Սովորաբար հաշվետու միջոցառումները տեղի են ունենում տարեվերջին: Նման ավանդույթ գործում էր նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի պարագայում, սակայն որոշակի փոփոխություններ այս առումով եղան 2020 թ.-ից հետո: «Այո, ժամանակացույցի առումով փոփոխություն ենք կատարել: Միշտ տարեվերջին էինք կազմակերպում մեր հաշվետու ցուցահանդեսները, սակայն այդ օրերին շատերը մեկնում են հանգստի, զբաղված են այլ գործերով, այդ պատճառով չեն կարողանում ներկա գտնվել ցուցահանդեսին, ուստի որոշեցինք հաշվետու ամփոփիչ ցուցահանդեսները կազմակերպել ամեն տարի գարնանը: Երկու տարի առաջ օրը փոխվեց համավարակի, հետո արդեն պատերազմի պատճառով: Պատերազմից հետո որևէ մեկս տրամադրություն չուներ տոնական միջոցառում կազմակերպելու: Որոշվեց, որ պետք է մի քիչ ժամանակ անցնի, հետո նոր մեր երեխաների հաշվետու ցուցահանդեսը կազմակերպենք արդեն 2021 թ.-ի գարնանը: Հետագայում արդեն նպատակահարմարությունից ելնելով որոշեցինք ավանդույթ դարձնել հենց գարնանը հաշվետու ցուցահանդեսների կազմակերպումը: Միևնույն ժամանակ ամբողջ տարվա ընթացքում ամսական մեկ-երկու անգամ ստուդիաներում լինելու են միջոցառումներ, բաց դասեր, շփումներ երեխաների ու նրանց ծնողների, նոր մասնակիցների հետ, շփումը լինելու է տարբեր ֆորմատներով: «Դանիել յան» արվեստի կենտրոնը թևակոխում է մի նոր փուլ, որտեղ անմիջական շփումը մեր սաների հետ ավելի է շատանալու»,-հավելում է կենտրոնի հիմնադիրը:

Ապագայի ծրագրերի մասին խոսելիս Դանիելյանն ասում է ՝ մտադիր են կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ բացել, դիտարկվում է Հարավ-արևմտյան թաղամասը: «Նամակներ, խնդրանքներ շատ ունենք ծնողներից: Երեխաներն արդեն գործող երկու մասնաճյուղերից և որևէ մեկը չեն կարողանում հաճախել, մանավանդ պիկ ժամերին բարդ է այստեղ հասնելը: Հիմա աշխատանքներ են ընթանում այդ թաղամասում մասնաճյուղ ունենալու մասով: Հաջորդիվ պլանավորում ենք մասնաճյուղ բացել Աջափնյակում, այդ մասնաճյուղ կկարողանան հաճախել Դավիթաշենի և հարակից թաղամասերի երեխաները: Աշխատանքներ են տարվում նաև Կապան քաղաքում կենտրոնի մասնաճյուղ ունենալու համար: Այն կրելու է իմ հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիել յանի անունը և կոչվելու է «Դանիել յան» արվեստի կենտրոնի Կապանի՝ Հրանտ Դանիել յանի անվան մասնաճյուղ: Ներկա պահին տարածքի հարցն ենք քննարկում, որ հարմարավետ լինի, մասնաճյուղը գործելու է նույն կոնցեպտի մեջ, մատուցելու է նույն որակը, բայց մարզերում վճարն ավելի ցածր կլինի՝ հաշվի առնելով սոցիալական վիճակը և մի շարք այլ հարցեր: Հետո արդեն նախատեսում ենք մասնաճյուղ ունենալ Գյումրիում: Առաջիկայում մտադիր ենք նաև մեր ցուցահանդեսները բաժանել ըստ մասնաճյուղերի, որովհետև այդպիսի մեծ սրահ գոյություն չունի Հայաստանում, որտեղ կարող ենք մեր սաների աշխատանքները մեր ուզած ծավալով ցուցադրել, իսկ սաների թիվն անընդհատ փոփոխվում է: Կենտրոնի մասնաճյուղում ազատ տեղեր շատ քիչ կան, «Երազ» մասնաճյուղում են հիմնականում ազատ տեղերը»,-եզրափակում է Արամ Դանիել յանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում













դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով
Ամենաընթերցվածները