Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում

«Փաստ» օրաթերթը գրում է Մալազիական հույների ցեղասպանության հիշատակի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հո Շի Մինի ծննդյան օր, Դանիա՝ Համընդհանուր աղոթքի օր, Ռուսաստան՝ Ռուսական վառարանի օր, Թուրքմենստան՝ Միգտիմգուլիի պոեզիայի օր, Ֆինլանդիա՝ Ռազմական դրոշի օր, Ուկրաինա՝ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։ ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ 1892- ծնվել է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը, որի անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։ 1913 –ծնվել է բանաստեղծ, առակագիր Մկրտիչ Կորյունը։ 1922- ծնվել է հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը։ 1927 –ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Գարիկ Բանդուրյանը։ 1928- ծնվել է ականավոր գիտնական Սերգեյ Մերգել յանը։ 1930 –ծնվել է հայազգի հայտնի քարաքոսաբան Վեռնոն Ահմաջյանը։ 1938 –ծնվել է հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ) Իգոր Տեր-Հովհաննիսյանը։ 1940 –վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սեման։ 1953- ծնվել է ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի՝ հանելով նրանց ջրից։ 1971 –ծնվել է դուդուկահար Արմեն Գրիգորյանը։ 2001- ավարտվել է երեք օր տևած, բորբոքված կրքերի մթնոլորտում անցած՝ Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարը. ՀԳՄ նախագահի պաշտոնում Հրանտ Մաթևոսյանին փոխարինել է գրականագետ Լևոն Անանյանը: 2003- Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփերը: 2008- հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ և քաղաքագետ, Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և սպասարկման ինդուստրիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովը: 2017- Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։ 2019- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ օրը 8։30-ից արգելափակվելու են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ 2020- Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ ԱՇԽԱՐՀ 1125 -վախճանվել է Կիևյան մեծ իշխան, քաղաքական գործիչ, գրող և զորավար Վլադիմիր Մոնոմախը։ 1389 -վախճանվել է մոսկովյան իշխան Դմիտրի Դոնսկոյը։ 1536 –Լոնդոնում գլխատվել է Անգլիայի արքա Հենրիխ 8-րդի երկրորդ կինը և Եղիսաբեթ 1-ինի մայրը՝ Աննա Բոլեյնը։ 1586 -Սամարա գետի մոտ սկսվել է ռուսական ամրոցի շինարարություն. այդ օրը համարվում է Սամարա քաղաքի հիմնադրման օր։ 1643-երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Ռոկրուայի ճակատամարտը ֆրանսիացիների և իսպանացիների միջև, որը ավարտվել է իսպանացիների պարտությամբ։ 1649- ստեղծվել է Անգլիական Հանրապետությունը, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի հիմքը։ 1712- Պետրոս 1-ինը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ։ 1780- Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվել է խավարով, պատմության մեջ այն կոչվել է «սև օր»։ 1798 - սկսվել է Նապոլեոնի եգիպտական արշավանքը։ 1825 -վախճանվել է ֆրանսիացի մտածող, սոցիոլոգ, գրաֆ Կլոդ Սեն-Սիմոնը։ 1842- տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։ 1895 –վախճանվել է կուբացի քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ Խոսե Մարտիրը։ 1910 -վերադարձել է Հալեյի գիսավորը, երկիրը հատել է նրա պոչը, սակայն, չնայած բոլոր կանխատեսումներին, գիսավորը ոչ մի վնաս չի տվել մոլորակին։ 1911- Կանադայում հիմնվել է աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։ 1922 -համառուսաստանյան կոմերիտմիության համաժողովը որոշում է ընդունել «Համընդհանուր պիոներական ջոկատներ ստեղծելու մասին», առաջացել է Համամիութենական պիոներական կազմակերպությունը։ 1927 –ծնվել է եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ Յուսուֆ Իդրիսը։ 1950 -Իսրայել է հասել Իրաքից գաղթած հրեաների առաջին խումբը։ 1971 –ծնվել է ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի Լերա Կուդրյավցևան։ 1977 –ծնվել է ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի Նատալիա Օրեյրոն։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 6309 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները