Երևանը պետք է դրական պատասխան տա Բաքվի խաղաղ նախաձեռնություններին․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահ է` Երևանը պետք է դրական պատասխան տա Բաքվի խաղաղ նախաձեռնություններին։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում` պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Մենք մշտապես հորդորում և խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում են գործադրում երկրի ներսում արմատականները և սփյուռքը՝ արտասահմանից։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինկենին (ԱՄՆ պետքարտուղար), այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։ Մեր վերջին հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա նշել է, որ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ձգտումը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից Հայաստանին առաջարկվել է համապարփակ խաղաղ համաձայնագիր կնքել։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանն իր հերթին աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին:

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները