Ի՞նչ է զեկուցել Շոյգուն Պուտինին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գործողություններն ավարտելու եւ «Ազովստալ» գործարանի ու Մարիուպոլի ամբողջական գրավման մասին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ազովստալ» գործարանի տարածքը, որը գտնվում էր «Ազով» նացիստական կազմավորման վերահսկողության ներքո, ամբողջովին ազատագրվել է, ուրբաթ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Մարիուպոլում գտնվող մետալուրգիական գործարանի տարածքը, որտեղ ապրիլի 21-ից արգելափակվել էր «Ազով» զորամիավորումը, ամբողջովին ազատագրվել է»,- ասել է Կոնաշենկովը: