Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է 458.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 485.74 դրամ (աճել է 1.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 572.99 դրամ (աճել է 1.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.81 դրամ (աճել է 0.41 դրամով):