Պետական և ոչ պետական բուհերը 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն

Քննությունների հայտագրման արդյունքներով հանրապետության պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝  նշելով, որ ամեն տարի ոչ պետական բուհերի մի շարք մասնագիտություններում դիմորդների զրո քանակը միշտ հաճախ է գրանցվել, սակայն այժմ ունեն նաև 9 պետական բուհեր, որոնք այս կամ այն մասնագիտություններում դիմորդ չունեն:

«Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա» ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Թատերագիտություն», «Կինոգիտություն» ուղղություններով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների ՝ շվիի, սրնգի, տավղի, ինչպես նաև ջութակի, դիրիժորական բաժիններում»,- ասաց Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյանը հատուկ նշեց. երբ ասում են, օրինակ, մաթեմատիկայի ուղղությամբ դիմորդներ չկան, ի նկատի  չունեն, որ այդ առարկայով ընդհանրապես հետաքրքրվողներ չկան: Օրինակ՝ կիրառական մաթեմատիկայի և ՏՏ ոլորտի դիմորդները շատ են, բայց սրան հակառակ մաթեմատիկայի ուսուցիչներ դարձողների թիվն է զրո՝ հատկապես Շիրակի և Վանաձորի համալսարաններում:

Մասնագետը հավելեց, որ հիմնական մրցույթից հետո շատ դեպքերում այդ թափուր հաստիքները որոշ չափով համալրվում են:

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես,  առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա» և «Կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու:

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները