Բայդենը ստորագրեց
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին։ Համապատասխան տեղեկատվությունը շաբաթ օրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Շաբաթ օրը (մայիսի 21-ին,- նշում է ՏԱՍՍ-ը) նախագահը ստորագրել է օրենք Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ամերիկացի առաջնորդը եռօրյա այցով այժմ գտնվում է Սեուլում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ հավանություն էր տվել Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը, իսկ հինգշաբթի օրը՝ Սենատը: