Դոլարի, եվրոյի ու ռուբլու փոխարժեքներն աճել են
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին, կազմել է 459.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.91 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 484.07 դրամ (աճել է 2.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 571.03 դրամ (աճել է 3.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (աճել է 0.18 դրամով):