ՊՆ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք

Մինչ օրս Հայաստանի իշխանությունը այդ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին պաշտոնական տեղեկություն չի հրապարակել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել է Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:

Մայիսի սկզբին գրել ենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն/սահմանապահները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասարի հատվածում։

Դիրքերի տեղակայման տարածքների մասին տեղեկությունը համընկել էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած տվյալների հետ։ Նա ապրիլին ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որում երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։

Սակայն այն ժամանակ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։

Ավելին` հարցին, թե կա՞ն արդյոք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման այլ շրջաններ, բացի Գեղարքունիքի Վարդենիս (Կութ, Վերին Շորժա և այլն) համայնքից, Սյունիքի Սև լիճ, Իշխանասար և Ներքին Հանդ բնակավայրերից, ՊՆ-ից հայտնել էին, որ բացի Հայաստանի տարածք ներխուժելու նախկին դեպքերից, այլ դեպքեր չեն արձանագրվել։

Ուսումնասիրելով արբանյակային քարտեզները՝ մայիսի 10-ին որոշեցինք կրկին հարցում ուղարկել ՊՆ` ներկայացնելով արբանյակից արված լուսանկարն ու նշելով Վարդասարի մոտակայքում իրականացված ինժեներական աշխատանքների շրջանները։ Խնդրեցինք պարզաբանել` լուսանկարում ադրբեջանակա՞ն դիրքեր են, թե ոչ (եթե այո, ապա ե՞րբ է տեղի ունեցել ներխուժումը)։

Ու ստացանք պատասխանը․ «Սլաքներով նշված կետերում հակառակորդի մարտական դիրքերը տեղադրվել են 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին»։
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանության կողմից պաշտոնական տեղեկություն չի եղել այդ հատվածում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի շրջանում ադրբեջանական ներխուժման մասին։

armeniasputnik.am

դիտվել է 871 անգամ
Լրահոս
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով
Ամենաընթերցվածները