ՌԴ նյարդային արձագանքը․ Տեղի է ունեցել անխուսափելին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին նյարդային է արձագանքել Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ բանակցություններին։ Նախորդ անգամ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Բրյուսելը ցանկանում է յուրացնել Ռուսաստանի ջանքերով սկսած գործընթացը, այս անգամ՝ որ Բրյուսելը աշխարհքաղաքական խաղեր է խաղում։ Հատկանշականն այն է, որ Բրյուսելի եւ Մոսկվայի «ձեւաչափերում» քննարկվում են նույն խնդիրները, մեկ բացառությամբ՝ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը նշում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորված չէ եւ ընդունում են Արցախի ժողովրդի իրավունքները, սակայն մոսկովյան ձեւաչափում այդ մասին խոսք չկա եւ չի կարող լինել՝ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը լուծված է եւ կարգավիճակի խնդիր չկա։ Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո Լավրովը զանգել է ՀՀ եւ Բաքվի իր գործընկերներին եւ պնդել Պուտին-Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։ Մոսկովյան դեմարշին հետեւեց ՌԴ դեսպան Կոպիրկինի այցը Սյունիքի մարզ, որը նոյեմբերի 9-ի թղթով պետք է օտարվի միջանցքներով՝ ՌԴ ՖՍԲ ստորաբաժանումների հսկողությամբ։ Ռուսաստանի նյարդային արձագանքն անկասկած կապված է Կովկասում մենաշնորհը կորցնելու եւ ամենակարեւորը՝ Հայաստանին դեմ առ դեմ կանգնելու հանգամանքի հետ։ Քարագլխի իրադարձություններից եւ Լավրովի խոստովանությունից հետո, որ չեղարկված ՄԽ-ում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պաշտպանում էին հայկական շահերը, Ռուսաստանը այլեւս չի կարող թաքնվել Բաքվի թիկունքում։ Իսկ Կովկասի իրավիճակը կախված չէ Ռուսաստանից այն պահից, երբ Հայաստանի դեմ սանձազերծվեց թուրքերի հետ համատեղ օպերացիան։ 

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները