ՖՈՏՈ. Հակառակորդի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր. նա 2 ամսից զորացրվելու էր
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած եւ այսօր մահացած զինծառայող Դավիթ Վարդանյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էր, զորացրվելու էր օգոստոսի 5-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղի համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը:
«Դավիթը խելոք երեխա էր, ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ունի: Դավիթը 44-օրյա պատերազմին էր մասնակցել, Եղնիկներում էր ծառայել»,-ասաց համագյուղացին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կրակոցից մայիսի 28-ին հրազենային վիրավորում էր ստացել շարքային Դավիթ Վարդանյանը, բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: