ԱԻՆ-ը՝ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին
Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․48⁰ և արևելյան երկայնության 45․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ , Կոտայքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: