Նոր մանրամասներ՝ Վանաձորում վարակի բռնկման լուրերի վերաբերյալ

Ինչպես օրերս տեղեկացրել էինք, տելեգրամյան օգտատեր Արմեն Բադալյանը գրել էր, որ Վանաձորում կա ծաղիկ հիվանդության բռնկում, որը թաքցվում է Հայաստանի իշխանությունների կողմից: Վերջինիս խոսքով՝ կասկած կա, որ վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից:  Վերջինս պարսպապատ կառույց է, գտնվում է Վանաձորի հենց կենտրոնում՝ դպրոցներին և մանկապարտեզներին մոտ: Քաղաքի բնակիչները խոսում են տարօրինակ ջրծաղիկի մասին, որը տարածվում է խոշոր մոծակների միջոցով։

1or.am-ը կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Վանաձորի Բաթումի 3 հասցեում գտնվող մասնաճյուղ՝ ճշտելու տարածված լուրերի հավաստիությունը:

Կենտրոնից մեզ տեղեկացրին, որ Վանաձորում ծաղիկ հիվանդության բռնկում չկա.

«Մեր սովորական ջրծաղկի դեպքերն են, որ միշտ լինում են երեխաների շրջանում, բռնկում չունենք: Ջրծաղիկ ամբողջ հանրապետությունում կա, բայց ոչ կապիկի ջրծաղիկ, այլ մեր սովորական ջրծաղիկն է՝ իր տարեկան նորմային համապատասխան: Դեպքերի քանակը նույնն է, ինչ մնացած տարիներին, շեշտակի ավելացումներ չունենք»:

Մեր դիտարկմանը, թե կասկած կա, որ վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող իրենց կենտրոնից, որը քաղքացու բնորոշմամբ կենսալաբորատորիա է, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցը պատասխանեց.

«Մեր կենտրոնը՝ նախկին սանէպիդկայանն է, որը բաժանվել է տեսչական և լաբորատոր մասերի: Մենք համարվում ենք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության Լոռի մասնաճյուղը: Շենքը նոր է, վերանորոգված, ունենք նաև հին մասնաշենք: Կատարում ենք նույն հետազոտությունները, ինչ սանէպիդկայանի ժամանակ՝ ջրի, շրջակա միջավայրի, հիվանդների, կորոնավիրուսի՝ ՊՇՌ մեթոդով: Ոչ մի վտանգ չկա մեր հիմնարկից, որովհետև նույն հետազոտությունները, ինչ կատարել են սանէպիդկայանի ժամանակ, հիմա ավելի թարմ, որակյալ սարքավորումներով ենք կատարում: Ոչ մի արտառոց բան մեզ մոտ չկա»:

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 1337 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները