Լորտու, սահնօձ, իժ, շահմար. տարբեր բնակավայրերից 11 օձ է տեղափոխվել անվտանգ տարածք
Մայիսի 29-ից 31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Սպիտակ, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 լորտու, 1 սահնօձ, 2 իժ, 2 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: